Մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում

22.04.2024

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ։
Ամբողջությամբ նորոգվել են ճանապարհահատվածների եզրաքարերը, արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը, իրականացվել են անտառպուրակային հատվածի մաքրման, կանաչապատման և սիզամարգերի թարմացման աշխատանքներ:

Տեսանյութ

Մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում