Մաքրվում են հենասյուներն ու կանգառասրահները

12.04.2014

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում գովազդային խոշոր ընկերությունները, միանալով համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին, նախաձեռնել և իրենց ուժերով մաքրել են գովազդային սյուներին և հենասյուներին տարբեր անձանց կողմից փակցված հայտարարությունները:
Մասնավոր ընկերությունների ուժերով մաքրվել են նաև երևանյան կանգառասրահները: Կազմակերպվել է նաև հարակից տարածքների մաքրումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ