«MAN» ավտոբուսների հերթական խմբաքանակը շուտով երթուղի դուրս կգա

30.05.2023

Բնապահպանապես ավելի մաքուր ավտոբուսային շարժակազմ՝ հարմարավետ երթևեկության համար. «MAN» մակնիշի 87 ավտոբուսների հերթական խմբաքանակը շուտով  երթուղի դուրս կգա: Պետություն-համայնք-միջազգային գործընկեր կառույցներ գործակցությամբ Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումը՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականցումը: 
Ծրագրի արդյունքներն ամփոփել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՎԶԵԲ փոխտնօրեն (E5P հիմնադրամ) Էվա Մանիկը: 
Այս ավտոբուսները որակով ու հարմարավետությամբ անհամեմատելի են Երևանում երբևէ շահագործված հանրային տրանսպորտի հետ: Նախագիծը ֆինանսավորել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P): 
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն, ի դեպ, Հայաստանում առաջատար ներդրողներից է: Իր գործունեության մեկնարկից ի վեր բանկը մեր երկրում 206 ծրագրերում ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո: Համատեղ նախագծերի արդյունավետ կյանքի կոչումն ու նախանշվող ծրագրերը  ևս մեկ անգամ փաստում են, որ Երևանը վստահելի ու կարևոր գործընկեր է միջազգային կառույցների համար: Մանրամասները՝ տեսանյութում:
 

Տեսանյութ

«MAN» ավտոբուսների հերթական խմբաքանակը շուտով երթուղի դուրս կգա