Մանկական գրքի փառատոն

27.05.2026

Սիրելի՜ փոքրիկներ,
մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին ձեզ սպասում ենք Անգլիական այգում, որտեղ ձեզ համար ստեղծելու ենք ջերմ, արևոտ միջավայր և միասին բացահայտելու ենք գրքերի կախարդական աշխարհը։
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն-2026»-ը: Երեք օր շարունակ փոքրիկներին սպասվում է արկածներով, խաղերով և նոր բացահայտումներով լի ժամանց։
Փառատոնի ընթացքում սպասվում են մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, հատուկ հյուրեր արտասահմանից, պաղպաղակի հյուրասիրություն և սննդի հատվածներ, անվճար զիփլայն, ակվագրիմ, ինտերակտիվ խաղեր և աշխատարաններ փոքրիկների համար, հեքիաթի ժամեր և թատերական ներկայացումներ, երաժշտություն, միջոցառումներ հայտնի և սիրված արտիստների մասնակցությամբ, մեծ զեղչեր, ուրախ մթնոլորտ։
Փառատոնը տեղի կունենա մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին՝ ժամը 12:00-20:00-ն, Անգլիական այգում (մուտքը՝ Իտալիայի փողոցից)։
Մուտքն ազատ է, սիրով կսպասենք։

Լուսանկարներ