Մարտի 16-ը Սոցիալական աշխատողի միջազգային օրն է
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, շնորհավորում է Սոցիալական աշխատողների միջազգային օրվա կապակցությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում այս դժվար ժամանակաշրջանում սոցիալական պաշտպանության ոլորտում յուրաքանչյուրիդ կատարած ահռելի աշխատանքի՝ հոգատար, անկողմնակալ և ուշադիր վերաբերմունքի, մարդկային և մասնագիտական արժեքներն ի նպաստ բարեկեցության ուղղելու և մարտահրավերներին դիմակայելու համար:
Այսօր, առավել քան երբևէ, հասարակությունը կարիք ունի հոգատար, մարդկային աջակցության, և մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Երևան համայնքում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացմանն ու հզորացմանը՝ սոցիալական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության և հասցեականության բարձրացմանը:
Մաղթում ենք ձեզ կրկնակի ուժ, եռանդ, տոկունություն՝ մեր առջև ծառացած բարդ խնդիրներին և մարտահրավերներին արդյունավետ և նպատակային լուծումներ գտնելու համար: Ձեզ նորանոր հաղթանակներ, ձեռքբերումներ և հաջողություններ:
Ապահովենք Երևան քաղաքը մասնագետների պատասխանատու, պարտաճանաչ, ազնիվ և հոգատար աշխատանքով:
Ի գործ...