Մարզական մեքենաների և մոտոցիկլետների շքերթ՝ նվիրված կանանց տոնին

08.03.2014

 Երևանի քաղաքապետանը ««STR» ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է մարզական մեքենաների ցուցադրական ելույթների ծրագիր՝  այդ կերպ  շնորհավորելով կանանց միջազգային տոնը: Միջոցառմանը մասնակցել է  մարզական  25 ավտոմեքենա և 10 մոտոցիկլետ:
Հայկական եռագույններով և Երևանի դրոշներով զարդարված ավտոմեքենաներով ու մոտոցիկլետներով ակումբի անդամները հատուկ վարպետությամբ և որոշ հնարքների ցուցադրությամբ շքերթով անցել են նախապես առանձնացված ճանապարհահատվածը, որը սկսվել է Աբովյան փողոցի վերջնակետից և, ընդգրկելով մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցներ, ավարտվել Հանրապետության հրապարակում: Ավտոսիրողների թվում եղել են նաև կին վարորդներ:  Իսկ ականատես կանանց համար այդ նախաձեռնությունն իսկապես անսպասելի է եղել: Ոմանք ցանկություն են հայտնել ակումբի անդամների ուղեկցությամբ անգամ փոքր պտույտ կատարելու մայրաքաղաքում:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ