Մարզական փառատոն՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց մարզական փառատոնը, որին մասնակցել է շուրջ 170 մարզիկ։
Փառատոնի շրջանակում անցկացվել են մրցումներ 8 մարզաձևերից՝ անվասայլակով հոկեյ, անվասայլակով բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, պարածանրամարտ, պարաաթլետիկա՝ երեք մրցաձևով, բոչիա, շոու դաուն:
Մրցումները տեղի են ունեցել ՕՀՄ քոլեջում, Արտաշատի քաղաքային ստադիոնում և Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոցում։
Փառատոնը նպատակ ունի խթանել ներառական սպորտը և հավասար հնարավորությունների ապահովումը բոլորի համար՝ ընդգծելով, որ սպորտը հաղթահարում է սահմանները և միավորում է մարդկանց։