Մայրաքաղաքի բակային տարածքներում շարունակվում են նկարազարդման աշխատանքները
Մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, տարեսկզբից ծավալուն աշխատանքներ են իրականացվում նաև բակային տարածքների ձևավորման և նկարազարդման ուղղությամբ:
2015թ. ծրագրով նախատեսվում է նկարազարդել 280 բակային տարածք: Դրանցից 203-ում աշխատանքներն արդեն ավարտված են: Զուգահեռ իրականացվում են նաև վարչական շրջանների բակային տարածքների երկաթյա կառուցվածքների ներկման աշխատանքները: 201 բակային տարածքներում աշխատանքներն արդեն ավարտված են:
Բակային տարածքների նկարազարդման և երկաթյա կառուցվածքների ներկման աշխատանքները հիմնականում իրականացվում են վարչական շրջանների կողմից: Նկարազարդումների համար թիրախային տարածքները ավտոտնակների և հարակից այլ շինությունների պատերն են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն