Մայրաքաղաքի տոնը՝ Էրեբունի ամրոցի հարևանությամբ

08.10.2016

Մայրաքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումներն Էրեբունի փողոցում շարունակվել են նաև երեկոյան: 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից բեմահարթակում «Արևի քաղաք» խորագրով համերգային ծրագրի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երգեր:
Շուրջ 3 ժամ շարունակվող միջոցառումն իր շուրջն է համախմբել ինչպես Էրեբունի վարչական շրջանի բնակիչներին, այնպես էլ մայրաքաղաքի տոնը նշելու համար տարբեր հատվածներից Էրեբունի շտապած բնակիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին