Մայրաքաղաքի վարչական շրջանները շարունակում են միջազգային համագործակցությունը

16.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Միջազգային կապեր» ծրագրի շրջանակներում Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի փոխտնօրեն Իգոր  Կուսովին և միջմարզային իննովացիոն փոխհամագործակցության տնօրենի խորհրդական Սվետլանա  Զաքարյանին: 

Հյուրերը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նախ եղել են հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող «Հյուսիսափայլ» բարեկամության պուրակում, ապա այցելել նաև Հյուսիսային շրջանի հետ համագործակցող հ.171 դպրոց: Այնուհետև Գ.Ստարավոյտովայի անվան հ.177 դպրոցում պատվիրակությունը մասնակցել է ռուս գրող Սերգեյ Եսենինի ծննդյան 120-ամյա տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին