Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նախատեսված ժամանակացույցով շարունակվում են ներթաղամասային շաբաթօրյակները: Գործընթացին մասնակցում են սանմաքրման ծառայությունների, համատիրությունների և պատասխանատու այլ կառույցների աշխատակիցները:
Շաբաթօրյակների կազմակերպմանն ու անցկացմանը, հատկապես այն հատվածներում, որտեղ միայն բանվորական ուժը բավարար չէ, տեխնիկապես աջակցում են նաև մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները: Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն