Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են տեղային շաբաթօրյակները

15.09.2015

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների, այգի-պուրակների, բակային և ընդհանուր օգտագործման տարածքների սանմաքրման և բարեկարգման աշխատանքները: Նախատեսվածի համաձայն աշխատանքներում ներգրավված են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցները: Շաբաթօրյակների կազմակերպմանն ու անցկացմանը տեխնիկապես աջակցում են նաև մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները: Աշխատանքների ընթացքը համակարգում են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ