Մայրաքաղաքում բացվել է ևս մեկ «Պանդոկ Երևան» ռեստորան

21.03.2014

Երևանի Տերյան 91 հասցեում երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև իր դռներն է բացել «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի չորրորդ ռեստորանը: Նորակառույցի հանդիսավոր բացումը կատարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցի ղեկավարների ուղեկցությամբ Վահե Նիկոյանը շրջել է նորաբաց ռեստորանում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղեկացել ստեղծված աշխատատեղերի և առաջարկվող ծառայությունների պայմաններին ու որակին:
Ռեստորանի բացմանը հյուրերին և այցելուներին ողջունել է «Ակունք» ազգագրական համույթը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին