Մայրաքաղաքում բացվել է «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրը

12.07.2016

 Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:
 «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում «Ռեզիդոր» հյուրանոցային խմբի տարածաշրջանային նախագահ Միշել Ստալպորտին:
 Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի հետ միասին շրջել է մայրաքաղաքի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ