Մայրաքաղաքում ընթանում են սանիտարական և կանաչ էտի աշխատանքներ

17.05.2017

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ ներկայում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ագրոկանոններին համապատասխան իրականացվում են ծառերի սանիտարական և կանաչ էտի աշխատանքներ, այդ թվում` չոր, կախված և գերաճ տված ճյուղերի:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

բնապահպանության վարչություն

Լուսանկարներ