Մայրաքաղաքում կկառուցվի 16 կմ կոյուղագիծ
Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում հին կոյուղագծերը փոխարինվում են նորերով: Տարիների ընթացքում քայքայված ու վնասված խողովակները բազմիցս վթարների և բողոքների պատճառ են դարձել: Այժմ համայնքային ծրագրով իրականացվող նախագիծն ընդգրկում է առաջնային կարևորություն ունեցող բոլոր թաղամասերը:
Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասում ևս կոյուղագծերի խնդիրը տարիների պատմություն ունի: Կոյուղաջրերն արդեն հոսում էին բազմաբնակարան շենքերի նկուղներ, քայքայում հիմքերը: Այսօր խնդրին համակարգային լուծում է տրվում:
Աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են. ծրագրի ծավալներն աննախադեպ են՝ մայրաքաղաքաում այս տարի կվերակառուցվի և կկառուցվի ընդհանուր առմամբ 16 կմ կոյուղագիծ: