Մայրաքաղաքում նշվում է քաղաքացու օրը
26.04.2025
Ամեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ Այս տարի այն ապրիլի 26-ին է։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել էին արկղեր, որտեղ քաղաքացիներին հնարավորություն էր տրված իրենց մաղթանքը գրել տոնի առիթով և դնել արկղի մեջ։ Երևանցիներն ու քաղաքի հյուրերն իրենց բարեմաղթանքն են հղում միմյանց` սեր ու ժպիտ փոխանցելով մեր սիրելի Երևանին։
Լուսանկարներ
