Մայրաքաղաքում շարունակվում է փոսային նորոգման ծրագիրը

11.03.2026

Երևանի քաղաքապետարանի` փոսային նորոգման 2026 թվականի հիմնական ու լայնածավալ ծրագրի շրջանակներում նախատեսված 200.000քմ փոսալցման աշխատանքներից մինչև այս պահը կատարվել է մոտ 30.000քմ-ը։

Աշխատանքները հիմնականում ընթանում են գիշերային ժամերին` երթևեկությունը անխոչընդոտ կազմակերպելու նպատակով։ Մայրաքաղաքի գլխավոր փողոցների ասֆալտապատումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից, իսկ երկրորդային փողոցների ասֆալտապատումը ներառված է Երևանի վարչական շրջանների ծրագրում։

Լուսանկարներ