Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկերի հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք: Սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն իսկ նորոգվել է 396 շենքի 582 մուտք: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դեռ նախորդ տարվանից մուտքերի վերանորոգման աշխատանքները պարտադիր ներառում են շենքերի բոլոր հարկերը: Աշխատանքների ընթացքում իրականացվում է մշտական վերահսկողություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն