Մեկնարկել է Երևան քաղաքի 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումը

22.07.2026

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ մասնակցելու Երևան քաղաքի 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը:
Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը: 
Խորհրդի անդամները համապատասխան մասնագետների հետ ունեցան քննարկում՝ «Երևան քաղաքի 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ, որն էլ կներկայացվի հանրային քննարկման:
Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվեց նախագիծը սահմանված կարգով ներկայացնել 2026 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 6-ը կայանալիք հանրային քննարկմանը, որի ընթացքում՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 15:00-ին, կանցկացվի հանրային բաց լսում: 
Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև օգոստոսի 3-ը:
2026 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 6-ը քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.gorc@yerevan.am),  ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-370 հեռախոսահամարով:

Լուսանկարներ