Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլը

01.07.2016

 Հունիսի 30-ին մայրաքաղաքում մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի երևանյան փուլը: Մինչ այդ, Երևանի վարչական շրջաններում հունիսի 1-ից 14-ը երևանյան 390 ընտանիք մասնակցել է մրցույթի առաջին փուլին: 

 Երևանյան փուլը կանցկացվի տարիքային 4 խմբում` 7 մրցաձևից: Կանոնակարգի համաձայն, երևանյան փուլին կներգրավվեն Երևանի 12 վարչական շրջանների 144 ընտանիք՝ տարիքային չորս խմբերից, յուրաքանչյուրում` 36 ընտանիք։ Հուլիսի 3-ին հայտնի կդառնան այն 12 ընտանիքները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց 12 ընտանիքների հետ Ծաղկաձորում հուլիսի 18-25-ը կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլում կներկայացնեն Երևանը:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է 2003 թվականից։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին