Մեկնարկել է Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ազգային ավանդական կարատե-դո «ֆուդոշին» ասոցիացիայի հանրապետական մրցաշարը

25.05.2016

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ ազգային ավանդական կարատե-դո «ֆուդոշին» ասոցիացիայի հանրապետական մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Մրցաշարին ներկա են եղել նաև Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներն ու հարազատները:
 Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, այդ թվում՝ ՀՀ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:
 Հայաստանում ավանդական կարատեի զարգացման և մասսայականացման գործում ներդրած ավանդի համար ազգային ավանդական կարատե-դո «ֆուդոշին» ասոցիացիայի պատվավոր նախագահ Նվեր Թորոսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել ասոցիացիայի շնորհակալագիրը:
 Երրորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարին մասնակցում են 6-25 տարեկան 200 մարզիկներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին