Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը
10.09.2026
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը: Նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները: Վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա եղանակով:
Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին: