Մեկնարկել են «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները

12.10.2025

Մեր սիրելի Երևանն այսօր դառնում է 2807 տարեկան: Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց դեռ վաղ առավոտից՝ տոնական հեծանվաերթով:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնակատարություններ էին անցկացվում Կասկադ համալիրի տարածքում, Դիանա Աբգարի անվան զբոսայգում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կարապի լճի հարակից տարածքում, Սախարովի և Ազատության հրապարակներում: Իրենց ելույթներով հանդես եկան մի շարք հանրահայտ նվագախմբեր, ինչպես դասական, այնպես էլ տարբեր երաժշտական ժանրի կատարողներ:

Իսկ տոնական օրը կեզրափակվի ժամը 21:00-ին՝ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով:

Տեսանյութ

Մեկնարկել են «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարությունները