Մեկնարկել են Երևան քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումները

09.02.2026

Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում խորհրդի անդամներին ներկայացվել են «Երևան քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» և «Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծերը:
Խորհրդի անդամների միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագծերը սահմանված կարգով ներկայացնել 2026 թվականի փետրվարի 9-24-ը ներառյալ կայանալիք հանրային քննարկման, որի ընթացքում, փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին, կանցկացվի հանրային բաց լսում: 
Նշվածի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ մասնակցելու Երևան քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագրի իրականացման և Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունները հաստատելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումներին:
Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև փետրվարի 19-ը ներառյալ:
2026 թվականի փետրվարի 9-ից փետրվարի 24-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.budget@yerevan.am),  ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-370 հեռախոսահամարով:
 

Լուսանկարներ

Տեսնել ավելին