Մեկնարկեց երևանյան միջազգային բալետային փառատոնը

07.06.2025

Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի հռչակավոր «Ժիզել» ներկայացմամբ։ Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ 
Առաջիկա օրերին` հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին, դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ, Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20։00-ին կարող եք ներկա գտնվել աննախադեպ այս միջոցառմանը` վայելելով բարձրաճաշակ արվեստի շունչը։

Տեսանյութ

Մեկնարկեց երևանյան միջազգային բալետային փառատոնը