«Մեր պարտականությունն է վերակենդանացնել այն տարածքները, որոնք ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել». Տիգրան Ավինյան
Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մերգելյանի այգին, որը տասնամյակներ շարունակ անտեսված էր ու զավթված վիճակում:
Նախագիծը նոր շունչ հաղորդեց շուրջ 5000 քմ զբաղեցնող այգուն, որը դառնալու է քաղաքային կյանքի և հանգստի կենտրոն:
Ծրագրով ապամոնտաժվել են ապօրինի կառույցները, բարեկարգվել է այգու տարածքը, ավելացել են կանաչ տարածքները, կառուցվել են նոր խաղահրապարակ, զրուցատաղավար, ամֆիթատրոն, շատրվաններ, տեղադրվել նոր նստարաններ: Այգու վերաբացման ժամանակ կազմակերպվեց նաև ծառատունկ, որի ընթացքում տնկվեց 70 արժեքավոր ծառ:
Այսուհետ Մերգելյանի այգին կզարդարի նաև «Լեռնեցիների պար» արձանախումբը: