Միացի՛ր Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդին

17.07.2026

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ակտիվ, նախաձեռնող և ստեղծագործ երիտասարդներին՝ դառնալու քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ։ Սա այն բաց և դինամիկ հարթակն է, որտեղ կարող ես բարձրաձայնել քեզ հուզող հարցերը, մասնակցել համայնքային որոշումների կայացմանն ու կյանքի կոչել նորարարական գաղափարներ։
Եթե ունես Երևանի երիտասարդությանն ուղղված հետաքրքիր ծրագրեր, զարգացման նախագծեր կամ պարզապես ցանկանում ես քո գիտելիքներով ու էներգիայով օգտակար լինել համայնքին՝ սիրով սպասում ենք քեզ մեր թիմում։
Ինչպե՞ս միանալ մեզ.
ուղարկիր քո ինքնակենսագրականը (CV) և երիտասարդությանն ուղղված ծրագրային առաջարկը youth@yerevan.am էլեկտրոնային հասցեին։
Դիմումներն ընդունելու վերջնաժամկետը՝ հուլիսի 31։

Լուսանկարներ