Միջին նորոգում՝ Եղվարդի խճուղում
12.11.2026
Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը։ Մեծածավալ աշխատանքներն ընդգրկում են նաև մայրաքաղաքի կարևոր ճանապարհահատվածներից մեկը՝ Եղվարդի խճուղին:
Ինչպես մյուս փողոցներում՝ այստեղ ևս ուղղվում են դիտահորերի նիշերը:
Երթևեկությունն անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումն արվում է գիշերը: