Միջին նորոգում՝ Լենինգրադյան փողոցում
14.08.2024
Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում են ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը: Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում են նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ:
Այս տարի ընդհանուր առմամբ Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված: