Միջոցառումներ` Զորավար Անդրանիկի ծննդյան օրվա առիթով

25.02.2016

  Զորավար Անդրանիկի ծննդյան 151-ամյակի առիթով մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվել են մեծարման ու հիշատակի միջոցառումներ: Կենտրոն վարչական շրջանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից տարածքում այցելուները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Օզանյանի հուշարձանին, իսկ վարչան շրջանի ղեկավար Արա Սադոյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նաև ծաղկեպսակ է տեղադրել Զորավարի արձանին: Արարողությունն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով, անհատ կատարողնրի ելույթներով: Հնչել են նաև ելույթներ, որոնցով անդրադարձ է կատարվել մեծ Զորավարի հերոսական կյանքին: 

  Միջոցառում է տեղի ունեցել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Այստեղ նույնպես վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետի անունից ծաղկեպսակ է տեղադրել Զորավարի արձանին: Միջացառմանն անդրադարձ է կատարվել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման գործում Անդրանիկ Օզանյանի ունեցած անգնահատելի դերին: Հանդիսությանը մասնակցել են ԵԿՄ տարածքային կազմակերպությունների անդամներ, վարչական շրջանի բնակիչներ ու պատահական անցորդներ: Մալաթիա-Սեբաստիայում ևս միջոցառումն ուղեկցվել է հայրենասիրական երգերի կատարումներով:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին