«Մշակութային շրջայց»՝ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով

25.05.2018

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Մշակութային շրջայց Երևանում» ծրագիրը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-այմակին:
Շրջայցի ընթացքում հանրապետության երաժշտական դպրոցների մի խումբ շնորհալի սաներ «Երևան Սիթի Տուր» երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով կատարել են շրջայց մայրաքաղաքում և քաղաքի տարբեր հատվածներում, հանդես եկել ելույթներով:
«Մշակութային շրջայց» նախաձեռնության մասնակից շնորհալի պատանի երաժիշտները, երգիչներն ու պարային համույթները շրջայցի ընթացքում մի քանի կանգառ են իրականացրել Երևանի տարբեր մարդաշատ վայրերում և անակնկալ ֆլեշմոբային ելույթներ ունեցել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար:
Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը նշեց, որ հերթական մշակութային շրջայցը տեղի կունենա «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ղեկավարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին ծրագրին աջակից լինելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին