Մշտադիտարկվում և գնահատվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների գործունեությունը
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մշտադիտարկվում և գնահատվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների գործունեությունը։
Նպատակը դպրոցների կարիքները բացահայտելն ու դրանց զարգացման ռազմավարությունը մշակելն է։
Մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը վերահսկողական միջոցառումներ են նախատեսված քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 50 կրթօջախում, որոնցից 28-ում գործընթացն արդեն ավարտվել է։
Կրթության որակից բացի վերահսկվում է նաև դպրոցների վարչատնտեսական գործունեությունը: