Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է պարալիմպիական խաղերի և աշխարհի առաջնության չեմպիոնների հետ

17.06.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդունել է պարալիմպիական խաղերի և աշխարհի առաջնության չեմպիոններին: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության նախաձեռնությամբ հունիսի 15-17-ը Հայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն: Այցը կայացել է ըստ ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Մարզական բանագնացներ» ծրագրի: Նպատակը հայ-ամերիկյան փոխգործակցությունն ամրապնդելն է, ինչպես նաև երիտասարդների համար մեծ հնարավորություններ ապահովելը: 
Պարալիմպիական խաղերի և աշխարհի առաջնության չեմպիոններ, բազմաթիվ մեդալների արժանացած Ռոզ Հոլերմանն ու Սթիվ Սերիոն, հայ երիտասարդների և հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությամբ, Երևանում և Գյումրիում անցկացրել են մարզումներ, աշխատարաններ և վարպետության դասեր: 
Հունիսի 17-ին Ազատության հրապարակում կազմակերպվեց անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ: Ծրագիրն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի, «Այբ» դպրոցի, Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցի և Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին