Նկարազարդման աշխատանքներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

25.07.2016

 Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման և մետաղական կառուցվածքների ներկման աշխատանքները: 2016 թվականին նախատեսված է նկարազարդել 268 բակային տարածք: Մինչ օրս նկարազարդվել է 104 բակային տարածք, ևս մի քանիսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Գործընթացը վերահսկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ոլորտի պատասխանատուների կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին