Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը դուրս եկավ երթուղի

12.12.2021

❗ Սիրելի երևանցիներ,

Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում այսօր՝ դեկտեմբերի 12-ին սկսեց աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։ Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ ետևի դռնով։

 

Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ։

 

Բարի երթ։

 

❗ Դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ  երթուղիները՝ 3,20,97,99:

Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով՝ հետևյալ ուղեգծերով.

 

h․3 երթուղի

ՀԱԹ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ

ՀԱԹ (ս.կ.) - Ա.Բաբաջանյան - Րաֆֆու - Սեբաստիայի - Լենինգրադյան - Կիևյան - Կասյան փ-ներ - Կոմիտասի պ. - Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Մուրադյան  - Դավիթ Բեկի - Ավետիսյան - Վիլնյուսի փ-ներ - Նոր Նորքի 9-րդ զ/ծ (վ.կ.): 

Հետադարձը`  նույն ուղեգծով:

 

h․20 երթուղի

ՆՈՐ ՆՈՐՔԻ 7-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ - ԱՎԱՆ - ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի – Ավետիսյան        փ-ների խաչմերուկ) (ս.կ.)  - Ավետիսյան – Մինսկի – Միկոյան – Բ․Մուրադյան փ-ներ – Գայի պող․ - Ստեփանյան –  Մոլդովական – Վախթանգովի փ-ներ - Ավան (Դուրյան թաղ.) - Սաֆարյան -  Խուդյակովի  -  Ալմաթիի - Մարշալ Բաբաջանյան - Աճառյան փ-ներ - Մյասնիկյան պ - Աբովյան պուր. - Աբովյան - Կորյունի - Նալբանդյան փ-ներ- Սայաթ Նովայի - Մաշտոցի  պ-ներ - Խորենացու - Բեյրութի - Գր.Լուսավորչի փ-ներ - Երևանի քաղաքապետարան (վ.կ.):

Հետադարձը` Գր.Լուսավորչի փ. - Մաշտոցի պ. - Մոսկովյան - Աբովյան փ-ներ, շարունակությունը` նույն ուղեգծով:

 

h․97 երթուղի

ԷՐԵԲՈՒՆՈԻ  ԶԱՆԳՎԱԾ - ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ

Էրեբունու զ/ծ (ս.կ.) - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու փ-ներ - Արցախի  - Տ.Մեծի պ-ներ - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փ. - Մաշտոցի - Մարշալ Բաղրամյան պ-ներ - Կասյան փ.-Կոմիտասի պ.-Դ.Անհաղթի – Ռուբինյանց փ-ներ - Գայի պ. - Լվովյան փ. - Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.):

Հետադարձը ` նույն ուղեգծով:

 

h․99 երթուղի

ՀԱԹ – ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՀԱԹ (ս.կ.)- Ա.Բաբաջանյան - Րաֆֆու-Սեբաստիայի փ-ներ-Ծով.Իսակովի պ.-  «Հաղթանակ»  կ-ջ -Արգիշտիի - Գր.Լուսավորչի - Ագաթանգեղոսի -  Խանջյան  - Մոսկովյան - Աբովյան փ-ներ - Աբովյան պուր.- Սարալանջի փ - Ազատության պ. -  Ներսիսյան - Ուլնեցու - Հասրաթյան - Քանաքեռցու - Ֆանարջյան փ-ներ - Ուռուցքաբանության ինստիտուտ(վ.կ):

Հետադարձը` նույնը  ուղեգծով:

 

❗  Միաժամանակ, առանձին ճանապարհահատվածներում իրականացվող շինարարական աշխատանքներով և տեխնիկական հարցերով պայմանավորված ժամանակավորապես.

- ավտոբուսային հ.97 երթուղին կշահագործվի մինչև Նոր Նորքի 1-ին զանգված Նանսենի փողոցով՝ Լվովյան փողոցի փոխարեն.

- ավտոբուսային հ.99 երթուղին կշահագործվի մինչև Ուլնեցու փողոցի վերջնամաս՝ շրջանցելով Հասրաթյան, Քանաքեռցու, Ֆանարջյան փողոցները:

Լուսանկարներ

Տեսնել ավելին