Նոր քանդակներ՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում

17.07.2026

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ 
Ստեղծագործությունները հանրությանը ներկայացված կլինեն մշտական ցուցադրությամբ։
Քանդակները Երևանին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին