Նոր նախաձեռնություն` ընգծելով հոգեկան առողջությունը պահպանելու կարևորությունը
20.05.2026
Երևանի քաղաքապետարանի և «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի համագործակցությամբ «Yellow Tulip Project» ձևաչափով Երևանի Կենտրոն վարչական շրջանում հիմնվեց «Հույսի պարտեզը»:
Այս նախաձեռնության նպատակն է հոգեկան առողջության թեման դարձնել առավել հրատապ, մեծացնել հանրության իրազեկվածությունը, աջակցել նպաստավոր միջավայրի ձևավորմանն ու նպաստել հոգեկան առողջության մարտահրավերները հաղթահարելու գործին: