Նոր նախաձեռնություն՝ երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով

11.09.2025

Կենտրոն վարչական շրջանը մասնավորի հետ գործակցությամբ իրականացրել է հերթական նախաձեռնությունը: Երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավետ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ: Այն հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ: “Street Ball Armenia” կազմակերպությունը, որը զբաղվում է սպորտաձևերի զարգացմամբ, իր ներդրումն է ունեցել մարզահրապարակը սպորտային բոլոր չափանիշներին համապատասխան դարձնելու գործում:

Մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը:

Տեսանյութ

Նոր նախաձեռնություն՝ երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով