Նոր Նորքի ներկայացուցիչը`«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի շաշկու մրցաշարի հաղթող
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնի շաշկու մրցաշարում հաղթել է Նոր Նորք վարչական շրջանը ներկայացնող Արեգ Սիմոնյանը: Երկրորդը` Կարեն Մելքոնյանն է Քանաքեռ-Զեյթունից, և մրցանակային եռյակը եզրափակել է Աջափնյակ վարչական շրջանի ներկայացուցիչ Ալեքս Ենգիբարյանը:
Մրցաշարի լավագույն շաշիստին պատվոգիր ու մեդալ է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Պարգևատրվել են նաև երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն