Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվող զբոսայգու աշխատանքներն ավարտական փուլում են
                                
                                
                                    13.09.2024
                                
                            
                        
                                                                                                                                                                
                                                                            Բարեկարգում
                                                                    
                                                        
                                
                        
                    
Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:
Այգին ունի կասկադային աստիճանահարթակներ, շատրվանային ավազան, երեխաների համար՝ խաղահրապարակներով հատված, շների զբոսանքի առանձնացված տարածք, ինչպես նաև ոռոգման և լուսավորության նոր համակարգեր: 
Այգում կհիմնվի նաև անտառային գոտի:  
 
