Նորագույն սարքավորումներ՝ Երևանի առողջապահության կենտրոնների համար

29.05.2026

Երևանի բնակչությանը որակյալ բուժծառայություններ մատուցելու նպատակով «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում» ծրագրով 2026թ. ձեռք է բերվել ուլտրաձայնային հետազոտման 8 սարք՝ «Արշակունյաց» ԱԿ ՓԲԸ, «Նոր-Նորք» ԱԿ ՓԲԸ, «Արաբկիր» ԱԿ ՓԲԸ, «Ավան» ԱԿ ՓԲԸ, «Դավթաշեն» ԱԿ ՓԲԸ, «Բաղրամյան» ԱԿ ՓԲԸ, «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունների համար: Դրա շնորհիվ ներկայումս Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջության բոլոր կենտրոնները հագեցված են ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) նորագույն  սարքավորումներով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին