Նուբարաշեն վարչական շրջանը ոռոգման ջուր կունենա
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները ջրցան մեքենաների փոխարեն կջրվեն ոռոգման ջրով։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ջրային կոմիտեին պատկանող, Երևանամերձ հատվածում գտնվող արհեստական ջրամբարից խողովակաշարով ոռոգման ջուր է տեղափոխվում Նուբարաշեն վարչական շրջան։ Դեռևս նախորդ տարի անցկացվել էր 1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, այս տարի ծավալն ավելացվել է ևս 1,5 կմ-ով։
Ձեռք է բերվել նաև պոլիէթիլենային խողովակները եռակցող նորագույն սերնդի սարքավորում, ինչն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքների ընթացքը։
Վերջին 4 տարում Երևանում անցկացվել է շուրջ 150 կմ երկարությամբ ոռոգման համակարգ։