Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն այցելել է 2015 թվականի ծրագրով նորոգվող բակեր

30.09.2015

Նուբարաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրով բարեկարգվող, հիմնանորոգվող բակեր է այցելել վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը: 

Վարչական շրջանի 11-րդ փողոցի 7-րդ, 10-րդ և 15-րդ շենքերի բակային տարածքներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավարը խոստացել է հաշվի առնել նաև նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանք փոխանցվել է շինարարներին:
Աշխատանքային շրջայցի ավարտին ոլորտների պատասխանատուներն ստացել են համապատասխան հանձնարարականներ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ