Նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում

21.11.2023

Սիրելի երևանցիներ, 
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում:
Մասնավորապես, Խորենացու փողոցից Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ ու աջ» և «ուղիղ ու ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով: 
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, և կիրականացվի գծանշում:
 

Լուսանկարներ