Օգտագործված իրերի վաճառքն իրականացվում է «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում
22.07.2016
Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Օգտագործված իրերի վաճառքը կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում:
Երևանի քաղաքապետարան