Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետարանների ներկայացուցիչներն այցելել են Երևանի կենսաբազմազանության գոտի
Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի, Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի և Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Երևանի 2750-ամյակի այգում ստեղծված «Քաղաքային կենսաբազմազանության գոտի»։
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Հրազդանի կիրճի կենսաբազմազանությանը, ինչպես նաև բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների զարգացման, կենսաբազմազանությունը պահպանելուն և կայուն քաղաքային զարգացմանը միտված Երևանի նախաձեռնություններին ու ծրագրերին։