Փետրվարի 2-8-ը մայրաքաղաքում ծնվել է 391 երեխա
14.02.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, փետրվարի 2-8-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 391 երեխա՝ 207 տղա, 184 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39962 քաղաքացի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն