Փողային ավանդական և էլեկտրոնային հնչյուններով բացառիկ համերգ՝ Երևանում
Հուլիսի 28-ին Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացավ Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբի և «Gorgeouz Beats»-ի համատեղ՝ «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը։ Միջոցառման ընթացքում միահյուսվել էին ավանդական փողային և էլեկտրոնային ստեղծագործությունները։ Ելույթներով հանդես եկան Տիգրան Քախվերջյանը, Սևադա Համբարչյանը, Գրիգոր Քարտաշյանն ու Գրիգոր Դավթյանը։ Համերգային երեկոն անցավ գործիքավորման հեղինակ և դիրիժոր Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբ։