Փորձի փոխանակման ծրագրեր՝ Երևանի ու Նիսի մասնագետների միջև
26.09.2025
Երևանը գործընկեր քաղաք Նիսի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը: Այս անգամ փորձի փոխանակման ու համատեղ արդյունավետ լուծումների կիրառման ոլորտը բնապահպանությունն էր:
Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները՝ Ֆրանսիայի Նիս քաղաքի իրենց գործընկերների հետ ունեցել են երկկողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են կանաչապատման ոլորտի օրակարգային հարցերը: